26 Նոյեմբերի, 2016

ՀՀԿ համագումարում, խոսելով ներքաղաքական զարգացումների մասին, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ գալիք երկու-երեք տարիներին առանձնահատուկ կարեւորություն է ունենալու Սահմանադրության անցումային դրույթները կյանքի կոչելը։

Նոր Սահմանադրությամբ էապես բարձրանում է կուսակցությունների դերը մեր հասարակական-քաղաքական կյանքում։ Ինքնաբերաբար անհետանալու են մարդ կուսակցությունները կամ ակումբ կուսակցությունները, հայտարարել է Սարգսյանը։

Ըստ նրա, քաղաքական դաշտի բյուրեղացումը անխուսափելի է, առաջին հերթին արտահայտվելու է կառավարող եւ ընդդիմադիր բևեռների հստակ տարանջատմամբ, անխուսափելի է դառնում կուսակցությունների խոշորացումը:

ՀՀԿ-ն առանձնահատուկ դեր ունի անցումային այս փուլում, ՀՀԿ-ն պետք է լինի կայունացնող, առաջնորդող, սկզբունքային, բանակցող, միջնորդող, հակասությունները հարթող ուժ։Սարգսյանի գնահատմամբ, վերջին ամիսների ամենագերակա թեման եղել է նոր կառավարությունը։

Սարգսյանը հայտարարել է, թե Կարեն Կարապետյանին եւս մեկ անգամ հայտնում է իրենց անվերապահ աջակցությունը, ողջունում  ՀՀԿ շարքերը համալրելու Կարապետյանի եւ կառավարության մյուս գործընկերների որոշումը։

Նա վստահ է, որ Կարապետյանի խանդավառ ոճն ու կառավարչի տաղանդը լիովին կբացահայտվեն այդ պաշտոնում  եւ կոգեւորեն կուսակցությանը։

Նրա խոսքով, այժմ առաջնահերթ խնդիրն է 2017-ի գարնանն անցկացնել անբիծ ընտրություններ։ Եվ այդ պարագայում առանց վարանելու եւ շեղվելու առաջ կընթանան բարեփոխումները իրականություն դարձնելու ուղիով։

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն գալիք ընտրություններում ներկայանալու է հասարակության մեջ լայն վստահություն վայելող եւ հեղինակություն ունեցող անհատների, գաղափարներով մրցելու եւ հաղթել կարողացող գործիչների կուռ թիմով։

«Ասեմ նաեւ, որ գալիք ընտրություններում վստահության քվե ստանալու պարագայում մեր կառավարությունը կգլխավորի Կարեն Կարապետյանը, շարունակելով իրագործել արդեն նախանշված ծրագիրը», հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Lragir.am

kotayk

Լրահոս