mnews

3 Մարտի, 2017

«Նախկին ԲՀԿ–ական, այժմ Գյումրուց ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Մարտուն Գրիգորյանի ընտրարշավին աջակցում է անձամբ Սերժ Սարգսյանը: Այլ հարց է՝ այդ հանգամանքը որքանով է անհավասար պայմաններ ստեղծում մյուս թեկնածուների համար: Օրերս Մարտուն Գրիգորյանն այցելել է Ախուրյանի գյուղերից մեկը, որտեղ նրան ասել են, որ գյուղին շտապօգնության մեքենա է պետք:

Վերջինս խոստացել է հարցը լուծել նախագահի միջոցով: «Հաշվետու հանդիպումների ժամանակ, երբ շրջել եմ գյուղերով, Ախուրյան համայնքում եմ եղել, ներկայացրին, որ շտապօգնության մեկ մեքենա ունեն, ջարդված, խայտառակ վիճակում գտնվող:

Ներկայացրել եմ նախագահին էդ խնդիրը, նախագահը խոստացել է մի քանի օրից շտապօգնութան մեքենայի հարցը լուծել Ախուրյան համայնքի համար»,– «Փաստի» հետ զրույցում ասաց Մարտուն Գրիգորյանը:

Հստակեցմանը, թե նախագահը իրեն շտապօգնության մեքենա՞ է տալու, Գրիգորյանն այսպես պատասխանեց.

«Այո, Ախուրյանի բնակիչներին, ինձ չէ: Ու էլի լավ բաներ կան, որ կամաց–կամաց կասեմ»:

Մանրամասները թերթի այսօրվա համորում.

kotayk

Լրահոս