9 Նոյեմբերի, 2016

Պետեկամուտների կոմիտեում կադրային փոփոխությունները շարունակվում են ինտենսիվ կերպով: Մեր տեղեկություններով՝ Վարդան Հարությունյանը ազատել է օպերատիվ հետախուզության վարչության խոշոր հարկ վճարողների բաժնի պետ Գերասիմ Մկրտչյանին, ով նաեւ վարչության պետ Ռոբերտ Գալոյանի տեղակալն էր: Ի դեպ, ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոբերտ Գալոյանին եւս Վարդան Հարությունյանը ազատեց վարչության պետի պաշտոնից: ՊԵԿ մեր աղբյուրները հայտնում են, որ չի բացառվում Գալոյանին սփոփելու համար մի խորհրդականի պաշտոն տան: Ինչ վերաբերում է Գերասիմ Մկրտչյանին, ապա նա համակարգի հնաբնակներից է, առանցքային դեմք, նրա փոխարեն այժմ նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար:

Վարդան Հարությունյանը աշխատանքից ազատել է նաեւ օպերատիվ հետախուզության վարչության Շենգավիթի բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանին, ով համակարգում հայտնի է «Ֆոքս» մականվամբ: Աշխատանքից ազատել է նաեւ ՕՀՎ-ի Արտաշատի պետ Լեւոն Մնացականյանին, ով Հովիկ Աբրահամյանի «վերջին մոհիկաններից» էր պետական համակարգում:

Վարդան Հարությունյանը չի խնայել անգամ ֆինանսների նախարարի նախկին տեղակալ, այժմ Էկոնոմիկայի նախարարի խորհրդական Պավել Սաֆարյանի եղբորը՝ ՕՀՎ 1-ին բաժնի պետ Գագիկ Սաֆարյանին: Վերջինս եւս ազատվել է պաշտոնից:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

kotayk

Լրահոս