25 Նոյեմբերի, 2021
«Այս իշխանությունները չկարողացան քաղաքական կամք ցուցաբերել և այդ գործի մեղավորներին պատժել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով իր և ՀՔԾ նախկին պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած զրույցի ձայնագրությանը։

«Ոչ միայն ես, այլև ՀՀ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը հայտարարել էր, որ գաղտնակսման գործն ամբողջությամբ բացահայտված է: Ես ունեմ տված ստորագրություն՝ նախաքննության գաղտնիքը չբացահայտելու, բայց կարող եմ ասել՝ այս իշխանությունները չկարողացան քաղաքական կամք ցուցաբերել և այդ գործի մանրամասները հանրայնացնել և մեղավորներին պատժել»։

Վանեցյանը հայտնեց միայն, որ գաղտնալսումը իրականացվել է ոչ ՀՀ տարածքում, և իշխանությունները գիտեն այդ մասին. «Եղել է մարդ, որ տվել է ցուցմունքներ, խոստովանություններ և օրերից մի օր, կարծում եմ, դրանք և անգամ տեսաձայնագրությունները կարող են հրապարակվել»։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

kotayk

Լրահոս