16 Նոյեմբերի, 2016

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, որը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքը, եկամուտների հայտարարագիրը։

«Պարզվում է, Ռոբերտ Սարգսյանը ապրում է բացառապես աշխատավարձով (7 մլն դրամ)։ Ի դեպ, իր դրամական միջոցների մասին նա որևէ նշում չի կատարել։

Պատգամավորի նախորդ տարիների հայտարարագրերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նա որպես անշարժ գույք ունի բազմաբնակարան շենքերում 6 բնակարան, 1 առանձնատուն, 4 հողամաս։ 2012-ին նա ունեցել է 3 ավտոմեքենա՝ 1 Audi A4, 1 Mitsubishi Pajero և 1 Vaz 2121 տեսակի ավտոմեքենա, իսկ 2014-ին նա 35 հազար դոլարով գնել է Mercedes-Benz G500 տեսակի մեքենա»:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

kotayk

Լրահոս