12 Հունվարի, 2022

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում են Կրեմլի լրատվական ծառայությունից:

«Հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը՝ կարծիքներ են փոխանակվել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ գործողության ընթացքի վերաբերյալ: Նշվել են խաղաղապահ զորակազմի արդյունավետ համակարգված գործողությունները, որոնք նպաստում են Հանրապետությունում իրադրության կարգավորմանը:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը և 2021 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարություններում, հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին արձանագրված պայմանավորվածությունների իրականացման որոշ հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում»,- նշված է հաղորդագրությունում:

 

kotayk

Լրահոս