4 Նոյեմբերի, 2016

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ինչպես նշում են նրա շրջապատի մարդիկ, խիստ մեծ ուշադրություն է հատկացնում իր PR-ին եւ ամեն պատեհ-անպատեհ առիթ օգտագործում է իր անձի կարեւորությունն ընդգծելու համար: Հավանաբար, այդ նպատակով էլ նա իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է ՌԴ Սամարայի նահանգի նոտարական պալատի նախագահ Գալինա Նիկոլաեւայի շնորհավորական ուղերձը՝ կապված Վանաձորի քաղաքապետ դառնալու հետ: Այն հագեցած է Պուշկինի ժամանակների սիրային նամակներին հատուկ քնարական զեղումներով ու պաթետիզմով: «Հարգելի եւ թանկագին ընկեր Մամիկոն Լենդրուշովիչ»,- գրում է

Գալինա Նիկոլաեւան․ «Ընդունեք իմ ամենաանկեղծ շնորհավորանքները Ձեր կյանքում արձանագրված եւս մեկ համոզիչ հաղթանակի առթիվ՝ ընտրություններում տարած հաղթանակի, որոնց միջոցով ավագանին, արտահայտելով վանաձորցիների կամքը, Ձեզ մեծ վստահություն հայտնեց»: Ուշագրավ են նաեւ եզրափակիչ տողերը: «Մաղթում եմ Ձեզ նորանոր բարձունքների անվերջ նվաճում, Ձեր գաղափարների եւ ոչ ստանդարտ որոշումների, ինչպես նաեւ պրոգրեսիվ եւ նույնիսկ ամբիցիոզ նախագծերի իրականացում»: Սա այն շնորհավորանքներից է, որի ամեն բառը մի քանի աստիճանով բարձրացնում է ինքնագնահատականդ, այդ դեպքում ինչո՞ւ չմասսայականացնել այն, եթե կա համապատասխան միջոց՝ Ֆեյսբուքը: Նկատենք, որ Մամիկոն Ասլանյանը գրանցված է սոցիալական մի քանի ցանցերում՝ «Օդնոկլասնիկի», «Թվիթեր», «ՎԿոնտակտե», սակայն ամենաակտիվը Ֆեյսբուքում է:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

kotayk

Լրահոս