23 Փետրվարի, 2017

Mnews.am լրատվական կայքի լրագրողը կապ հաստատեց Լեռնանիստ համայնքի նախկին ղեկավար Առլիկ Արշակյանի հետ, ով նախկինում և ներկայումս ՀՀ կուսակցության անդամ է, բաց առաջադրվում է  «Ծառուկյան դաշինք»-ով:           Ա. Արշակյանի հետ հեռախոսազրույցից պարզ դարձավ, որ դժգոհ է  իր սոցիալական  և  ընտանեկան  կեցությունից, իսկ  առաջադրման նպատակը կարծես թե սոցիալական շահերի բախման է տանում։

– Պրն. Արշակյան ո՞րքանով եք արդյունավետ համարում Ձեր առաջադրումը, մասնավորապես այն դեպքում, երբ պարտվեցիք նույնիսկ ՏԻՄ ընտրություններին:         

 -Դե ընտրությունա, ով իմանա ինչ կլինի, գյուղացին փոփոխություն ուզեց տարիներ առաջ, երևի մի բան էլ շուտով կփոփոխվի, ամեն դեպքում ցանկությունն իմն է եղել:

-Պրն. Արշակյան ո՞րն եք համարում Ձեր առաջադրման նպատակը։

– Տարիներ առաջ, երբ վերևներից որոշեցին, որ էլ գյուղապետ չեմ և երբ գյուղացիները ինձ չընտրեցին, այդ օրվանից նմանատիպ գաղափարներ եմ ունեցել։ Ես ունեմ ընտանիք, ունեմ երկու զավակ, ես դրանց ո՞նց պահեմ, սոված են, պիտի մի բան անեմ թե չէ՞:

– Այսինքն գալիս եք քաղաքական դաշտ, որպեսզի ընտանեկան քաղցը բավարարե՞ք:

– Դե, դուք ոնց ուզում եք մեկնաբանեք, մեր նպատակն էտաա։

-Պրն. Արշակյան ինչպե՞ս կմեկնաբանեիք, որ նույն ցուցակում ներգրավված է նաև ձեր ազգականը` Գոռ Մանուկյանը։

– Հա, ինքը իմ ազգականնա, բայց էտ բան չի փոխում, երկուսս էլ առաջադրված ենք։

-Այսինքն քաղաքականությունը հաշվի չի առնում ազգակցական կապը, առավել ևս պայքարը միմյանց դեմ։

– Դուք ինձանից լավ գիտեք ինչա կատարվում քաղաքականության մեջ, ի՞նչ քուր, ախպեր, ընտրության արդյունքները ցույց կտան իրականությունը։

 

 

kotayk

Լրահոս