21 Հունվարի, 2022
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի գրառումը․ «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՌԴ դատախազության 300-ամյակի տոնակատարության շրջանակներում՝ կրեմլի դահլիճում, պատվավոր հանդիսության հյուրերի շարքում պատահաբար հանդիպել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին։ Նրանց զրույցի մանրամասները մի կողմ թողնենք, առավել ևս, որ դրա բովանդակությունն էլ հաճելի չի կարող լինել։

Բայց իսկապես չեմ նախանձում ՀՀ իրավապահ մարմինների գործող դատավարական ղեկավարին, ով սեփական աչքով տեսնում է իր իսկ հսկողության քրեական գործով «հետախուզվող մեղադրյալ» դարձած իր նախկին ղեկավարի՝ այդպիսի ընդունելությունը դաշնակից պետության իրավապահ մարմինների կողմից և «հետախուզվողին» հանդիպում է այդպիսի միջավայրում։

Այսպիսի իրադարձությունները, անկախ քաղաքական կամ այլ հանգամանքներից, ևս մեկ անգամ ընդգծում են հատկապես վերջին տարիներին ՀՀ-ում քրեական գործերով իրականացվող մինչդատական վարույթի ակտերի հիմնավորվածության բացակայությունը, դրանց օրինականության ստուգման կապակցությամբ իրականացվող դատական վերահսկողության ձևական բնույթը, արդյունքում՝ այդ փաստաթղթերի և մեր երկրի իրավապահ մարմինների նկատմամբ անլուրջ վերաբերմունքը միջազգային հարաբերություններում»։

kotayk

Լրահոս