12 Օգոստոսի, 2022

«Չորրորդ իշխանությունը» գրում է․

Ani Product

«Պարզվել է, որ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի 83-ամյա հայրը ոչ թե անհետ կորել, հետո գտնվել է, այլ նրան առևանգել են և անվնաս վերադարձնելու դիմաց գումար են պահանջել հարազատներից։ Որոշակի գումար ստանալուց հետո օգոստոսի 2-ին Գրիշա Քոքոբելյանին ազատ են արձակել։ Ոստիկանությունը պարզել է, որ հանցագործությունը կազմակերպել և կատարել են Իջևանի բնակիչներ 37-ամյա Սուրեն Մ․-ն և 25-ամյա Արմեն Ք․-ն, որոնք երեկ ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմնին։ Այս առիթով Խաչատուր Քոքոբելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հոր առևանգման փաստով ձերբակալվել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու հանցակից, նույն գործով կա ևս երկու ձերբակալված արտերկրում: «Ակնկալում եմ Դաշնակցության իմ գործընկերներից հստակ գնահատական այս անմարդկային արարքի վերաբերյալ»,- իր ստատուսում գրել է Քոքոբելյանը։

Ani Product

ՀՅԴ լրատվական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է ՀՅԴ ԳՄ անդամ ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի ձերբակալությանը: «Սուրեն Մանուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները, ֆիզիկական խոշտանգումները, առանց հիմքի բնակարանի խուզարկումը, վարկաբեկման փորձերը սկիզբ են առել դեռևս ամիսներ առաջ։ Դատապարտելով անձի առևանգման ենթադրյալ հանցագործությունը, մերժելի ենք համարում անձի անմեղության կանխավարկածի ոտնահարումը։ Անընդունելի համարելով քաղաքական հետապնդման հերթական դրսևորումը, 90-ականների գործելակերպը կրկնող՝ ընդդիմության վարկաբեկման ու դաշնակցականների նկատմամբ շինծու քրեական գործեր հարուցելու վարչախմբի հանցավոր գործելակերպը, վստահ ենք, որ դրանք դատապարտված են ձախողման»,- նշված է հայտարարության մեջ։

Տխուր պատմություն է։ Հայաստանի լրահոսում նմանատիպ լուր՝ առևանգել 83-ամյա մարդուն ու գումար պահանջել հարազատներից, չենք մտաբերում, առավել ևս չենք հիշում մի դեպք, երբ գոնե ոստիկանության մակարդակով հայտարարվի, որ մարդու առևանգման համար մեղադրվում է ԱԺ նախկին պատգամավոր։ Բայց ուշադրություն դարձրեք ՀՅԴ հայտարարության ձևակերպումներին։ ՀՅԴ-ի կողքով որ քամին էլ փչի, այն անպայման կքաղաքականացնեն ու վստահ կհայտարարեն, որ այդ քամու ուղղությունը կանխորոշված է եղել դեռևս 90-ականներից։ Ով ինչ ասի, ՀՅԴ-ն 90-ականներն է մեջբերելու՝ որպես ալիբի։ Չեն էլ գիտակցում, որ այդ ալիբին իրենց դեմ է աշխատում, և հօգուտ այն ժամանակաշրջանի, երբ պետություն էինք կառուցում, հաղթանակներ արձանագրում և հռչակվում ժողովրդավարության կղզյակ Հարավային Կովկասում։

 

Լրահոս