1 Օգոստոսի, 2022

Երեկ երեկոյան Ստեփանակերտ՝ թոռան մկրտությանը մասնակցելու ճանապարհին, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից պաշտոնապես արգելվել է Հայաստանի նախկին ԱԳ նախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյան մուտքը Արցախի Հանրապետության տարածք։

Ani Product

Րաֆֆի Հովհաննիսյանը հավանական է համարել, որ արգելքը եղել է Հայաստանի իշխանությունների կողմից։

Ani Product

Civic.am-ը կապ է հաստատել ՀՀ ԱԱԾ-ի հետ, որտեղից պատասխանել են, որ Հայաստանը որևէ առնչություն չունի Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքի արգելքի հետ։

«Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը ԱԱԾ-ի անցակետում արգելել են ռուս խաղաղապահները։ Խնդրում ենք ճշտել ռուս խաղաղապահներից», – փոխանցել են ԱԱԾ-ից։

Իսկ հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեն Րաֆֆի Հովհաննիսյանի մեղադրանքը, որ արգելքը կարող է լինել Հայաստանի իշխանությունից՝ ի պատասխան ԱԱԾ-ից նշել են․ «Մենք Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը չենք մեկնաբանում»։

Լրահոս