22 Սեպտեմբերի, 2022
Ani Product

«Ադրբեջանում մեր աղբյուրներից ստացված հավաստի տեղեկություններով, այս պահին 35 տարեկանից ցածր տարիք ունեցող քաղաքացիներին թույլ չեն տալիս երկրից դուրս գալ։ Ավելին, մարտական ​​փորձ ունեցող բոլոր քաղաքացիների, մասնավորապես՝ 2020 թվականի ղարաբաղյան վերջին պատերազմի մասնակիցների հաշվառում է ընթանում։ Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի ողջ տարածքում ընթանում է թաքնված մոբիլիզացիա։

Ani Product

Զուգահեռաբար մամուլում տեղեկություններ են շրջանառվում Թուրքիայի կողմից 45 հազարանոց ռազմական կոնտինգենտի մոբիլիզացիան և դեպի Հայաստանի Հանրապետության սահմաններ առաջխաղացման մասին։

Այս փաստերը հստակ ցույց են տալիս, որ Բաքուն չի հրաժարվել Հայաստանի տարածքում Զանգեզուրի միջանցքի և վերջինիս հետ սեփական պայմաններով խաղաղության պայմանագիր ձեռք բերելու մտադրությունից, իսկ  Անկարան, ինչպես նախկինում, պատրաստ է ամեն ինչով օժանդակել նրան։

Ալիևն ու նրա ղեկավար Թուրքիան  շարունակում են վտանգել հազարավոր մարդկանց կյանքեր և շարունակում մնալ տարածաշրջանային անվտանգության և կայունության հիմնական սպառնալիքը»:

Սկզբնաղբյուրն՝ այստեղ:

 

  

Լրահոս