28 Հունիսի, 2022

ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրգրողների հետ զրույցում անդրադարձել է Լաչինի միջանցքի երթուղու շուրջ ծավալվող քննարկումներին:

Ani Product

«Կյանքը միշտ իր շտկումները կդնի մեր առջև, և մենք պարտավոր ենք միասին այս բարդ ժամանակում անցնել մեր անցնելիք ճանապարհը՝ առաջին հերթին մեր անվտանգության տիրույթն ամուր պահելու տեսանկյունից: Դա վերաբերում է բոլոր այն բարեփոխումներին, որոնք պետք է իրականություն դառնան թե՛ Զինված ուժերում, թե ընդհանրապես: Այնպես որ, այստեղ խնդիրները ոչ թե պետք է տարանջատել, այլ՝ մեկտեղել: Դրա մեջ շատ կարևոր է՝ մենք խաղաղության օրակարգը տեսնում ենք նաեւ երկրի ներսո՞ւմ, թե՞ երկրի սահմաններից դուրս: Դա վերաբերում է նրան, թե երբ համերաշխության մթնոլորտը կդառնա իրականություն երկրի ներսում»,-ասել է նա:

Ani Product

Անդրանիկ Քոչարյաի խոսքով՝ առաջին հերթին համերաշխություն է պետք մեր երկրում:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ նշել է, որ այս պահին պատերազմի վտանգ չի տեսնում․

«Ամեն ինչ պետք է անենք, որ պատերազմ չսկսվի։ Դուք անընդհատ խոսում եք պատերազմից՝ մոտեցնելով պատերազմը, ես շատ լավ հասկանում եմ՝ ինչու եք դուք այդ հարցը տալիս: Եկեք այնպես անենք, որ խաղաղություն ունենանք, մեր ժողովրդին խաղաղություն է պետք, որ վերքերը բուժի։ Մենք Աղավնոն չենք հանձնում, դուք այդպիսի հարց կարող եք տալ դարակազմիկ նախկին ղեկավարներին, որոնց դուք եք սպասարկում»:

 

Լրահոս