6 Հուլիսի, 2022

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի ու Վահե Հակոբյանի՝ իրենց պաշտոններից զրկվելուց հետո, ընդդիմադիրները, բացառությամբ ՀՀ Աժ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանից, միասնաբար հրաժարվեցին ԱԺ պաշտոններից՝ դա որակելով քաղաքական քայլ, ինչը չանելը կնշանակեր դառնալ իշխանական կցորդ։ Դա, բնականաբար, դժգոհության ալիք բարձրացրեց ընդդիմադիր շրջանակներում:

Ani Product

«Ակնհայտ էր, որ կոնկրետ Թագուհի Թովմասյանի դեպքում այսպես է լինելու: Ինձ համար առնվազն պարզ էր, թե ով է Թագուհի Թովմասյանը և ինչ է իրենից ներկայացնում՝ իբրև ընդդիմադիր խաղացող, անձամբ ես ոչնչից չեմ զարմացել, այստեղ բարոյական կողմն է ավելի շատ խոսում»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց Վահե Հակոբյանը:

Ani Product

Այն հարցին, թե ինչ նկատի ունի բարոյական կողմ ասվածի ներքո, նա այսպես մեկնաբանեց.

«Ինչպես տեսաք՝ բոլոր ընդդիմադիրները հրաժարվեցին իրենց պաշտոններից ու շատ ավելի ծանրակշիռ, քան նրանն է, բայց նա որոշեց, որ պետք է շարունակի պաշտոնավարել: Ընդ որում, այն հանձնաժողովը, որտեղ նա զբաղեցնում է ղեկավար պաշտոն, «Հայաստան» խմբակցության քվոտան է, որը մենք բարի կամքով առաջարկեցինք «Պատիվ ունեմ» խմբակցությանը: Ինքը գիտի՝ իր ճանապարհը»,- խոսքը եզրափակեց Վ. Հակոբյանը:

Վերջինս նշեց, որ Թագուհի Թովմասյանին ընդդիմադիր դաշտում չի տեսնում:

Փորձեցինք կապ հաստատել նաև Թագուհի Թովմասյանի հետ, ստանալ պարզաբանումներ նրանից, բայց նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

Լրահոս