15 Հուլիսի, 2022

ԱԺ նախագահ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։ Տեղեկությունը հրապարակվել է Ազգային ժողովի կայքում։

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Արթուր Ղազինյանի՝ պատգամավորի լիազորությունները»,– ասված է փաստաթղթում:

Հիշեցնենք` Ղազինյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին հայտարարել էր հուլիսի 4-ին։ Նա նշել էր, որ ստեղծված իրավիճակում դա համարում է ամենաճիշտ ու արդարացված որոշումը:

kotayk

Լրահոս