26 Սեպտեմբերի, 2022

Աշխարհում չկան երկու հարևան պետություններ, որոնք հաշտության պայմանագրեր չունեն։ Այո, մեզնից ավելի հզոր պետություններն են կապիտուլյացիայի ենթարկվել։ Այո, ես առաջինն եմ ասել, որ կապիտուլյացիա է։ Այո, Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել։
«Առաջին ալիքին» տված հարցազրույցում նշել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Ճապոնիա՞ն չի կապիտուլացվել, նվաստացվել, մյու՞սը չի կապիտուլացվել։ Ի՞նչ է եղել այստեղ։ Սա մեր ցանկությունը չի եղել, հանգամանքներն են բերել դրան։ Մեր իշխանությունների սխալները, մեր հակառակորդների քաղաքական անխճությունն է հանգեցրել այս վիճակին։ Ես սրա մասին առաջինն էի ասում։ Այո, ինձ մեղադրում են, որ ես սա մինչև վերջ չտարա։ Իսկ ո՞վ չթողեց, որ ես մինչև վերջ չտարա։ Այս տաղավարում ես նախորդ անգամ մանրամասն բացատրեցի։ Եթե ես այն ժամանակ այլ բան անեի, Հայաստանում քաղաքացիական պատերազմ էր սկսվելու»,- հավելել է նա։

 

 

 

kotayk

Լրահոս