21 Մայիսի, 2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել Ուկրաինային 40 միլիարդ դոլար արժողությամբ շտապ ռազմական և հումանիտար օգնության փաթեթին։ Պետության ղեկավարը ստորագրել է համապատասխան օրինագիծը, հաղորդում է Սպիտակ տունը։

Սա ռուսական ներխուժման սկզբից Ուկրաինային ԱՄՆ-ի հատկացրած ամենամեծ գումարն է։ Օրինագիծը, որն Ուկրաինային մոտ հինգ ամսով աջակցություն կապահովի, իր մեջ ներառում է զրահատեխնիկայի եւ հակաօդային պաշտպանության շուրջ վեց միլիարդ դոլարի ծախսեր:

kotayk

Լրահոս