17 Սեպտեմբերի, 2022

Հայաստանում Գերմանիայի նորանշանակ փոխդեսպան, ներկայում գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպն (Erik Tintrup) ասել է, որ «ցնցված է» ավերածությունների այն պատկերներից, որոնք տեսել է Ջերմուկում։

Ani Product

«Ջերմուկը գեղեցիկ բնության մեջ տեղակայված գեղատեսիլ, խաղաղ հանգստավայր է։ Երեքշաբթի այստեղ գերմանացի զբոսաշրջիկներ էլ կային։ Այն, որ բնակիչներից ոչ ոք չի զոհվել, գրեթե հրաշքի է նման, քանի որ հրետանային կրակոցները խփել են այս՝ սահմանից կիլոմետրեր հեռու գտնվող ռեստորանների և ճոպանուղու ուղղությամբ, ընդամենը մի քանի հարյուր մետր բնակելի շենքերից ու զբոսաշրջիկներով լի հյուրանոցներից հեռու», – սեպտեմբերի 16-ին Ջերմուկ կայացած այցի ընթացքում ասել է Թինտրուպը, ում խոսքերը մեջբերում է Գերմանիայի դեսպանության ֆեյսբուքյան էջը:

Ani Product

Նա նաեւ ասել է, որ գերմանուհի զբոսաշրջիկն իր հյուրանոցի սենյակից կարողացել է լուսանկարել պայթյունները, այնքան մոտիկ են նրանք եղել դրանց։ «Ես չափազանց մտահոգ եմ։ Մենք ապրումակցում ենք հայ ժողովրդին», – ասել է Էրիկ Թինտրուպը։

Լրահոս