12 Օգոստոսի, 2022
«4-րդ իշխանություն»-ը գրում է․

«ՉԻ». Այ, հիմա հասկանում ենք, թե ինչու են ուզում Հիսուսի արձանը Հատիսի վրա ցցել. որ ծառերից բարձր լինի, ամբողջ տեսքով երևա: Հալալ է, լավ են մտածել: Ընդհանրապես, հիմա ով ինչ Հիսուս, խաչ, բան… ուզում է դնի, միանգամից սարի գագաթներից մեկի վրա թող դնի: Որ բոլոր կողմերից երևա: 

Ani Product

Իսկ որտեղ ծառերը խանգարում են մեր պատմամշակութային հուշարձաններին, պետք է ասֆալտին փռել: Օրինակ՝ էդ ի՞նչ է, էդ Հաղարծինի վանքի վիճակը: Բան չի երևում, սաղ չորս կողմը ծառեր են: Էդ անտառը պետք է այդտեղից հավաքել, տանել: 

Ani Product

Մի խոսքով, ծառերը շատ են խանգարում մեր տուրիզմին:

Հ.Գ. Վերնագրում նկատի ունենք ծառերին, ուրիշ բան չմտածեք:

Լրահոս