20 Սեպտեմբերի, 2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանում, որի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին, գրում է Անադոլուն։

Ani Product

Նա խոսել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակից և կոչ է արել Ադրբեջանի և Հայաստանի միջև «շուտափույթ խաղաղության համաձայնագիր կնքել»։

Ani Product

«Թեև հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը վերջին օրերին ստվերում է մեր ընդհանուր գործը,  կարծում եմ, որ երկու երկրների հարաբերությունները շուտով կկարգավորվեն, և տարածաշրջանում խաղաղություն կլինի»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Լրահոս