6 Օգոստոսի, 2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ շատ կարևոր է, որ Հայաստանը անհապաղ կատարի եռակողմ հռչակագրի պայմանները։

«Առաջին հերթին մենք դատապարտում ենք հարձակումը, որը հանգեցրեց ադրբեջանցի զինծառայողի մահվան»,-ասել է նա:

Ըստ աղբյուրի՝ նա նաև նշել է, թե իբր «Ղարաբաղը ադրբեջանական հող է», և թե իբր Ադրբեջանը դեմ է իր տարածքում անօրինական զինված խմբավորումների առկայությանը:

«Եռակողմ համաձայնագրի ընդունումից անցել է գրեթե 2 տարի: Շատ կարևոր է, որ Հայաստանն անմիջապես կատարի այս պայմանները»,- ասել է Էրդողանը։

Հիշեցնենք` որ օգոստոսի 3-ից ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ:

kotayk

Լրահոս