19 Մայիսի, 2022
Ազգային ժողովում «մենք՝ մերոնցով» վիճակ է։ Մինչ ընդդիմությունը, բազմահազարանոց քաղաքացիների մասնակցությամբ երթեր է անում ու փողոցներ փակում, խորհրդարանում նախագծեր են բերում ու հանգիստ քվեարկություններ անում։

Սխալ կլինի ասել, թե իշխանական պատգամավորների շրջանում անհանգստություն չկա․․․ Նրանք անհանգիստ ենմ և դա տրամաբանական է։ Այս պատգամավորների գերակշռող մասը հենց փողոցից, կամ ինչպես Աննա Հակոբյանը կասեր՝ «ոչնչից» եկել ու իշխանություն է դարձել։ Ու հիմա, անհնազանդության ակցիաների հաջողելու դեպքում, զրկվելու են և՛ պաշտոնից, և՛ աշխատանքից, և՛ հարգանքից, և՛․․․ մի խոսքով, մնալու են կոտրած տաշտի առաջ՝ դարձյալ առանց «ոչնչի»․․․

Թերևս հենց այս գիտակցումն է ստիպում պատգամավորներին երախտապարտ լինել ոստիկաններին։ Ամեն օր ՔՊ-ականներն իրենց «սրբագույն պարտքն» են համարում «երախտագիտություն» հայտնել ոստիկաններին՝ իրենց հետույքների տակ աթոռները մեկ օր ավելի պահելու համար։

ՔՊ-ականները, մեկը մյուսին հերթ չտալով, շնորհակալություն են հայտնում ոստիկաններին, ասում, թե ինչքան լավ են աշխատում նրանք ու թե որքան «անգնահատելի» է նրանց գործը․․․

Մի խոսքով, նրանց պահվածքը մոտավորապես հնչում է այսպես՝ ապրեք, որ պահում եք մեր հետույքը․․․ 

Հակառակ դեպքում, ինչպե՞ս կարելի է շնորհակալություն հայտնել մի ոստիկանի, ով ամեն օր լկտիբար, բռնի ուժով, ծեծ ու ջարդով բերման է ենթարկում պատերազմում զոհվածների հարազատներին, թքում հայրենիքի համար թշնամու դեմ պայքար մղած ու այդ պայքարում ընկերներ կորցրած ազատամարտիկի վրա և ծաղրում նրան, բերման ենթարկելիս ջարդում տարեց տղամարդու ոտքն ու տարեց կնոջ կնոջ ձեռքը, վայրենաբար բերման է ենթարկում անչափահասներին ու երիտասարդ աղջիկների՝ երբեմն խփելով ու վնասներ հասցնելով նրանց ու, ընդհանրապես, ագրեսիվ պահվածք ցուցաբերում իր ազգի այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր պարզապես դուրս են եկել պահանջելու, որ իրենց երկիրը թուրքին չտան, որ իրենց վերադարձնեն կորցրածը, որպեսզի մեր որդիների, եղբայրների ու հայրերի թափած արյունը իզուր չլինի․․․

Այս ոստիկաններին են նրանք երախտապարտ ու շնորհակալ․․․

Նրանց շնորհակալության տեքստերը նույնանման են ու թելադրված․․․ այնպիսի տպավորություն է, որ դրանք մեկը մյուսի շարունակությունն են ու մեկ բանի մասին՝ ապրես ոստիկան,  որ պահում ես մեր հետույքը․․․

Արմինե Մկրտումյան

 

kotayk

Լրահոս