18 Հուլիսի, 2022

Հուլիսի 16-ին ժամը 16։30-ի սահմաններում բնապահպանական օրենսդրության նորմերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ վերահսկողական  կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի վարչական տարածքում հայտնաբերել են ապօրինի ընդերքօգտագործման դեպք։ Տեսչական մարմնից հայտնում ն, որ ավազի ապօրինի արդյունահանման տարածքում տեղակայված է եղել ծանր տեխնիկա։

Հետաքրքիր է, թե ինչու համապատասխան մարմինները չեն նկատում դիցուք՝ նախկին պաշտոնյաների հետ փոխկապակցված Բնապահպանության նախկին նախարար, ներկայիս ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի ընտանիքին է պատկանում «Ակտիվ լեռնագործ» ՍՊԸ-ն, որը  ընդերքօգտագործման իրավունք ունի Սյունիքի մարզի Այգեձորի պղինձ-մոլիբդենային հանքավայրի Կենտրոնական տեղամասի համար։ 2012-ի հոկտեմբերին բրիտանացի ներդրողները «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակած հաղորդագրությամբ հայտարարեցին, որ 2013-ի սկզբին պատրաստվում են շահագործել երկու նախագիծ՝ Բազումի երկաթի հանքավայրը Լոռու մարզում եւ Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրը Վայոց Ձորում: Ըստ Հետք պարբերականի այս հանքերի հետ էլ Այվազյանն ուղղակի և անուղղակի կապ ունի:

Հանքերի հետ մեծ սեր ունի նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ըստ մամուլի հրապարակումների Արաքս գետի հունը խախտող ավազի հանքերը հենց նրան են պատկանում:

Ըստ նույն ԶԼՄ-ի ավազի հանքեր ունի նաև բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը: Սակայն, չկա գեթ մեկ հիշատակում, որ տեսչական մարմինը ուսումնասիրություններ է անցկացրել այստեղ:

Իհարկե, եթե ընկերությունը խախտում է արել՝ պետք է տուգանվի և պատժվի օրենքի սահմաններում, սակայն, զավեշտալի է որ թալանջի հորջորջված նախկին պաշտոնյաների բիզնեսները չգիտես ինչու անգամ ուշադրության չեն արժանանում տեսչական մարմինների կողմից, ուր մնաց թե տուգանվեն: Տպավորություն է ստեղծվում, որ առկա է որոշակի պայմանավորվածություն և վերջիններս պարզապես արտոնյալ են…

 

kotayk

Լրահոս