2 Հոկտեմբերի, 2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում անօրինական է համարել չորս նոր տարածաշրջանների միացումը ՌԴ-ին և հայտարարել, որ Փարիզը կօգնի Ուկրաինային ինքնիշխանության վերականգնման հարցում: Այս մասին հայտնել է BFM հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը։

Ելիսեյան պալատում նշել են, որ Ֆրանսիան հավատարիմ է Ուկրաինային լիակատար ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցում օգնելուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը։

kotayk

Լրահոս