24 Սեպտեմբերի, 2022
2018-ին Սերժ Սարգսյանի առաջադրումը Ղարաբաղը պահելու մասին էր, իսկ նրա դեմ ձեռնարկված մերժողական ակցիաները՝ Ղարաբաղը խլելու մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Մի դրվագ պատմեմ.

2018-ի հոկտեմբերի 2-ին Նիկոլը վախենալով օրենսդիր մարմնին վերապահված լիազորությունների կատարումից, այն է` ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխության նախագիծ էր քվեարկվում, որով Նիկոլը զրկվում էր «ժողովրդի ավան տակ» ԱԺ-ն իր ցանկացած պահին ցրելու իրավունքից, պաշարել էր տվել ԱԺ-ն:

ԱԺ ախագահի աշխատասենյակում հանդիպում տեղի ունեցավ, որին ներկա էին Նիկոլն ու իր ուսապարկային «թաշախուստը», որ հետո դարձան նախարարներ, մոտեցա Նիկոլին ու հարցրի՝ «ուղիղ ասա, ԱԺ-ն այսքան որ շտապում ես ցրել, Ղարաբաղի հարց կա՞ արանքում, Ղարաբաղի համա՞ր ես հիմա էլ Աժ-ն ցրում, ի՞նչ ես խոստացել»:

Սկսվեց «հորս արև» արար, որով Նիկոլը հերքում էր, որ Արցախի հարց կա, այնինչ, կյանքը ապացուցեց, որ դա հենց այդ մասին էր»:

kotayk

Լրահոս