27 Սեպտեմբերի, 2022

Ռուսաստանն իրավունք ունի միջուկային զենք կիրառել, եթե դա անհրաժեշտ լինի։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը։ Այս մասին հայտնել է Ведомости-ն:

«Ռուսաստանն իրավունք ունի միջուկային զենք կիրառել, եթե դա անհրաժեշտ լինի` կանխորոշված դեպքերում` միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության հիմքերին խիստ համապատասխան», – գրել է Մեդվեդևը։

Նա հստակեցրել է, որ նման արձագանքը կհաջորդի Ռուսաստանի գոյությանը սպառնացող վտանգի առաջացմանը։ Մեդվեդեւը նաեւ արեւմտյան երկրներին նախազգուշացրել է Ուկրաինայում միջուկային զենք տեղակայելուց:

«Եթե սպառնալիքը գերազանցի վտանգի սահմանը, մենք ստիպված կլինենք պատասխանել։ Ոչ ոք թույլտվություն չի հարցնելու, առանց երկար խորհրդակցությունների, և դա հաստատ բլեֆ չէ», – ընդգծել է քաղաքական գործիչը։

Ընդ որում, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը կարծում է, որ ՆԱՏՕ-ի երկրները ուղղակիորեն չեն միջամտի հակամարտությանը, եթե բանը հասնի միջուկային զենքի: Նրա կարծիքով՝ Արեւմուտքն իր անվտանգության համար ավելի շատ է անհանգստանում, քան Ուկրաինայի ճակատագրի համար, որը ոչ մեկին անհրաժեշտ չէ։

 

kotayk

Լրահոս