30 Սեպտեմբերի, 2022

Փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններում խոսք չկա և չի կարող լինել որևէ «արտատարածքային միջանցքի» մասին, որը որևէ կերպ կխախտի կողմերից որևէ մեկի ինքնիշխանությունը: Այս մասին RG. ru-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Այսպիսով նա ներկայացրել է երկու երկրների միջև ապաշրջափակման հարցում առկա սկզբունքները:

«Կարևոր է, որ բանակցությունների ընթացքում մշակվել է մի սկզբունք, որը հիմք է հանդիսացել այս ռեժիմի սահմանման մոտեցումների համար: Սկզբունքը հետևյալն է. «Ճանապարհի նկատմամբ ինքնիշխանությունն իրականացնում է այն երկիրը, որի տարածքով անցնում է ճանապարհը»։ եթե ճանապարհն անցնում է հայկական տարածքով, ապա այն հայկական ճանապարհ է, եթե ադրբեջանական՝ ապա ադրբեջանական»,- մանրամասնել է Օվերչուկը:

Ռուսաստանը միշտ պաշտպանել է կողմերի ինքնիշխանության սկզբունքը և հստակ կանգնած է երեք երկրների ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դիրքորոշումների վրա»։

kotayk

Լրահոս