3 Հոկտեմբերի, 2022

Ռուսաստանը կշարունակի խորհրդակցել Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բնակչության հետ այն սահմանների վերաբերյալ, որոնցով նրանք մտել են Ռուսաստանի Դաշնության կազմ։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովի խոսքով՝ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները Ռուսաստանի կազմի մեջ կմտնեն 2014 թվականի սահմաններով, իսկ Խերսոնի և Զապորոժիեի սահմանների հարցով խորհրդակցություններ տեղի կունենան այդ մարզերի բնակչության հետ։

Պեսկովը, սակայն, չի պարզաբանել, թե ինչ ձևաչափով են տեղի ունենալու այդ խորհրդակցությունները, համենայնդեպս, նոր հանրաքվեների մասին առայժմ խոսք չկա։

kotayk

Լրահոս