18 Մայիսի, 2022

Մոսկվան Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակման հարցը առանցքային խնդիրներից մեկն է համարում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում համագործակցության կազմակերպման համատեքստում: Այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Բարձր ենք գնահատում ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Այդ խմբի համանախագահները կանոնավոր շփման մեջ են, որպեսզի բոլոր կողմերին բավարարող որոշումներ մշակվեն»,– ասել է Զախարովան։

Նա հիշեցրել է, որ անցյալ շաբաթ Երևան էր այցելել ռուսաստանցի համանախագահ, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել տարածաշրջանի հաղորդակցության խնդիրները։

kotayk

Լրահոս