27 Մայիսի, 2022

Ռուսաստանը երբեք դաշինքներ չի կազմում, որ ընկերանա որոշ երկրների հետ՝ ընդդեմ մյուսների: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք երբեք դաշինքներ չենք կազմում որևէ մեկի դեմ, մենք երբեք որևէ մեկի հետ չենք ընկերանում ուրիշի դեմ», – ասել է դիվանագետը RT Arabic-ին տված հարցազրույցում:

Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, Ռուսաստանի Դաշնությունն ունի գործընկեր կազմակերպությունների ցանց, որը ստեղծվել է տարիներ առաջ։

Լավրովը ասել է, որ դրանց թվում են ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն, ՇՀԿ-ն, որոնք համագործակցում են այլ կազմակերպությունների հետ. «Այս ինտեգրացիոն գործընթացների «զույգացումը» տարածվում է ավելի ու ավելի մեծ տարածքների վրա»:

Այս առումով նա նշել է Մեծ Եվրասիա նախագիծը, որը պետք է ընդգրկի ամբողջ Եվրասիական մայրցամաքը։ Դիվանագետի խոսքով՝ այն ձեւավորվում է «գետնի վրա» տեղի ունեցող գործընթացների հիման վրա եւ ունի «եվրասիական հարթություն»։

kotayk

Լրահոս