13 Մայիսի, 2022
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով 25-ամյա Տաթևիկ Կարապետյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական:

Տաթևիկ Կարապետյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ, Ուկրաինայում Հայաստանի ներկայիս դեսպան Վլադիմիր Կարապետյանի դուստրն է

Ani Product

Հավելենք, որ Կարապետյանը 2004-2006թթ. զբաղեցրել է ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության մամուլի հետ կապերի բաժնի պետի պաշտոնը, 2006-2008թթ. եղել է ԱԳՆ մամուլի խոսնակ:

Ani Product

Ըստ էության, նա մամուլի խոսնակի իր կարիերան սկսել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի թիմում:

2008 թվականի մարտիմեկյան դեպքերի ֆոնին մի խումբ այլ դիվանագետների հետ հեռացվել է դիվանագիտական ծառայությունից: Այնուհետ ղեկավարել է Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) արտաքին հարաբերությունների հանձնաժողովը:

2018-ի հեղափոխություն կոչվածից հետո նա անցավ Նիկոլ Փաշինյանի թիմ:

2021թ. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Վլադիմիր Կարապետյանի և ոչ քաղաքական նախընտրությունը իրեն հատուկ լակոնիկությամբ էր բնութագրել՝ «էլեմենտար ճամբարափոխություն, առնետավազք»:

Ի դեպ, ըստ ԶԼՄ տարբեր հրապարակումների՝ Վլադիմիր Կարապետյանի կինը՝ Լիլիթ Նազարյանը, Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի մտերիմ ընկերուհին է, և նա Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի ուղիղ կապն իրականացնողներից է եղել:

2021թ. փետրվարին «Մեդիապորտ» տելեգրամ ալիքը սենսացիոն հրապարակում էր կատարել Երևանի սրճարաններից մեկում Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի և ռուսախոս մի կնոջ զրույցի փաստով, ով, ըստ հարթակի, ըստ ամենայնի, լրագրող էր։

«Վլադիմիր Կարապետյանը սկանդալային զրույցի ընթացքում պատմում էր իր ու Ադրբեջանի դեսպանի շփումների մասին։

«Ես Ադրբեջանի դեսպանին ասացի. «Դուք ինչ ուզում էիք, մենք տվեցինք, հիմա ձեր հերթն է մեզ օգնելու»»,- ասել էր Կարապետյանը։ Նա նշել էր, որ հիմա Փաշինյանի գլխավոր խնդիրը գերիներին վերադարձնել չկարողանալն է, ինչն ընդդիմության ձեռքին լուրջ գործիք է դարձել։

«Ես Ադրբեջանի դեսպանին ասացի, որ գերիների վերադարձը պետք է ներկայացնել ոչ թե որպես ռուսական միջնորդության, այլ Փաշինյանի աշխատանքի արդյունք։ Եթե իսկապես շահագրգռված եք, որպեսզի Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա ուղիղ կապ հաստատվի՝ առանց ռուսական միջնորդության, ապա դրա առաջին քայլը գերիներին վերադարձնելն է։ Առաջարկեցի գոնե 5 հոգի այս փուլում այդ ֆորմատում տան, բայց այդ «օլուխները» տեղից չեն շարժվում»,- ասել էր Կարապետյանը։

Վլադիմիր Կարապետյանը զրուցակից կնոջը հարցրել է, թե իր հետ ի՞նչ ԶԼՄ-ներ են եղել նույն ինքնաթիռում, վերջինս պատասխանել էր՝ «Коммерсантъ», «Дождь»։

«Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է Վլադիմիր Կարապետյանին Ուկրաինայում ՀՀ դեսպան նշանակել, իսկ Կարապետյանի կինը՝ Լիլիթ Նազարյանը, պատերազմի ժամանակից ի վեր ապահովում է Փաշինյան-Ալիև գաղտնի կապը և Կիևում պարբերաբար հանդիպումներ է ունենում Ադրբեջանի կառավարության ներկայացուցչի հետ»,- այն ժամանակ գրել էր «Մեդիապորտը»:

Կիսվեք նյութով՝

Լրահոս