28 Փետրվարի, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. 81 տարեկանում կյանքից հեռացել է Ֆրունզիկ Մկրտչյանի եղբայրը` ռեժիսոր, դերասան, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ մշակույթի նախարարությունից։

Ani Product

Ալբերտ Մկրտչյանը ծնվել է 1937 թ.–ի փետրվարի 27–ին Գյումրիում։ 1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, իսկ 1971 թվականին՝ Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտիռեժիսուրայի ֆակուլտետը։ 1960–1966 թվականներին եղել է հայկական հեռուստաստուդիայի, 1971 թվականից՝ Հայֆիլմ ստուդիայի ռեժիսոր, 1995–1999 թվականներին՝ Գյումրիի դրամատիկական, 2000 թվականից՝ Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնների տնօրեն և գեղարվեստական ղեկավար։ 1980–2001 թվականներին դասավանդել է Երևանի Հայկական պետական մանկավարժական համալսարանում (պրոֆեսոր՝ 1995 թվականից), 2001 թվականից՝ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։

Ani Product

Ալբերտ Մկրտչյանը բազմաթիվ հայկական ֆիլմերի ռեժիսորն է, որոնց թվում են «Տխուր փողոցի լուսաբացը», «Ուրախ ավտոբուս», «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը», «Խոշոր շահում» և այլն։

Չինարի- Համով,հոտով,տնավարի

նյութի աղբյուր՝ http://newsarmenia.am/am/news/armenia/-mahacel-e-Frunzik-/?utm_content=buffera8928&utm_medium=social&utm_source=facebook.com&utm_campaign=buffer

Լրահոս