1 Մայիսի, 2020

 «Իրատես» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի «տակից» իշխանությունը փախչում է։ Նա սեփական թիմում այլևս չի կարողանում միասնականություն ապահովել, թևերի միջև լարումը գագաթնակետին է հասել, թիկունքում ստվերային կառավարություն է աշխատում, իսկ իրավապահ համակարգն էլ չի կարողանում «օդից կախված» լուրերով քրեական գործերին ցանկալի ընթացք տալ։ Ու այս իրավիճակում Փաշինյանին օգնության է հասնում միակ «զենքը»՝ նախկիններին կոպեկ-կոպեկ ունեզրկելու ամբոխահաճո սպառնալիքը, որն առաջիկայում իրավական փաթեթավորում կստանա։

Մեր աղբյուրի հավաստմամբ, երկրում ստեղծված ծանր իրավիճակից հանրության ուշադրությունը շեղելու համար առաջիկայում Փաշինյանը գործի է դնելու սիրելի մեթոդը։ Նախկին տարբեր պաշտոնյաների դեմ քրեական գործերի հերթական փուլն է մեկնարկում, ու որքան հնչեղ լինեն անունները, «թալանի» չափը, այնքան հասարակության միտքը շատ կկենտրոնանա այդ ուղղությամբ։

Սակայն, ինչպես երևում է, իրավապահ համակարգն այլևս անզոր է միայն Փաշինյանի հրահանգների «հիմքով» գործեր հարուցելու, ողջ «գործը» մնացել է Փաշինյանի ու նրա մամուլի խոսնակի հայտարարությունների հույսին, որոնք բակի խոսակցությունների մակարդակից այն կողմ չեն անցնում։ Դե պատկերացրեք` վարչապետի խոսնակը պաշտոնական հայտարարություն է անում` հղում կատարելով սեփական աղբյուրներին»:

kotayk

Լրահոս