29 Ապրիլի, 2020

«Հրապարակ» թերթը գրում է.

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի քանի տասնյակ աշխատակիցների վարակվելուց հետո «Նաիրի» ԲԿ-ում երեկ որոշել են երկու բուժհիմնարկներում՝ «Էրեբունիում» եւ «Նաիրիում», համատեղության կարգով աշխատողներին թույլ չտալ աշխատանքի ներկայանալ՝ առնվազն 2 շաբաթ, որի ընթացքում պարզ կդառնա՝ նրանք վարակվե՞լ են կորոնավիրուսով, թե՞ ոչ:

Իսկ «Էրեբունիում» բուժաշխատողները վարակվել են մեկ այլ բժշկական կենտրոնից իրենց մոտ տեղափոխված հիվանդ պացիենտից:

Տեղեկացանք, որ 200 բուժաշխատող կա մեկուսացված, որից 23-ը՝ բժիշկ։ Մեկուսացվածների մեջ նաեւ հղի բուժաշխատող կա»:

kotayk

Լրահոս