3 Փետրվարի, 2017

Ադրբեջանցի զինծառայող Էլնուր Էլման օղլը Հուսեյնզադեն ձերբակալված է, տարվում է նախաքննություն: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ ԱԱԾ լրատվական ծառայությունից:

Ani Product

«2017թ-ի փետրվարի 1-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ուղղությամբ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինծառայողներ, օգտվելով մառախլապատ եղանակից, ձեռնարկել են դիվերսիայի փորձ: Փորձը խափանվել է Պաշտպանության բանակի` Արցախի պետական սահմանի պաշտպանությունն իրականացնող ստորաբաժանման կողմից: Նույն օրը ժամը 15:00-ի սահմաններում ՊԲ մարտական դիրքերից մեկի պահպանության տեղամասում հայտնաբերվել և ԼՂՀ ԱԱԾ բերման է ենթարկվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը ապօրինի հատած դիվերսիոն խմբի անդամ, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 157-րդ մոտորաձգային բրիգադի հետախուզական վաշտի զինծառայող Էլնուր Էլման օղլը Հուսեյնզադեն:

Ani Product

Հուսեյնզադեի կողմից դիվերսիայի փորձ կատարելու և ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-317-րդ հոդվածով և 350-րդ հոդվածի առաջին մասով:

Հուսեյնզադեն ձերբակալված է, տարվում է նախաքննություն:

Հաշվի առնելով հանցագործության հանրային հնչեղությունը, ինչպես նաև Հուսեյնզադեի հարազատների` լրատվամիջոցներով արտահայտված անհանգստությունը` կից ներկայացվում է Հուսեյնզադեին պատկերող տեսագրություն»,- ասված է ԼՂՀ ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Կիսվեք նյութով՝

Լրահոս