mnews

3 Փետրվարի, 2017

Մի քանի ժամ առաջ ադրբեջանական ԶԼՄ-ները Istipress.com կայքի տեսանյութը սկսեցին տարածել, որտեղ Արցախի Թալիշ գյուղի ուղղությամբ դիվերսիոն անհաջող փորձի ժամանակ գերեվարված ազերի ասկյար Էլնուր Հուսեինզադեյի հարազատները և հատկապես մայրը բացահայտեց Ադրբեջանի ՊՆ-ի սուտը, ըստ որի Էլնուրը զինվորական չէ:

Այս մասին գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում: 

Էլնուր Հուսեյնզադեի մայրը՝ Սաիդա Հուսեյնովան լրագրողին ասել էր, որ իր որդին զինվոր է և վերջին չորս ամիսներին ծառայում է ադրբեջանական բանակում որպես պայմանագրային զինծառայող: Կինն ակամայից բացահայտել էր Զաքիր Հասանովի գերատեսչության սուտը, որի պատճառով վերջինս խայտառակվեց:

Այս իրավիճակից դուրս գալու համար Ադրբեջանի նախագահի աշխատակազմում շատ երկար չմտածեցին: Առաջնորդվեցին՝ «Չկա տեղեկություն, չկա և խնդիր» կարգախոսով, և քանի մեր արևելյան հարևանների մոտ ամբողջ լրատվական դաշտը վերահսկվում է մեկ կենտրոնից, մեկ հրահանգով էլ հարցը «լուծեցին»:

Բոլոր ազերիական կայքերը շատ արագ հեռացրեցին այդ լուրը, որը մի քանի ժամվա մեջ տասնյակ հազարավոր մարդիկ էին ընթերցել: Եթե հիմա մեկը փորձի ապացուցել, որ այդպիսի տեղեկություն է եղել հրապարակված համապատասխան կայքում, ապա ապացույցներ չունի, եթե իհարկե չի նկարահանել այն:

Այսպիսի մեթոդներով «ազատամիտ և ժողովրդավար» Ադրբեջանում պայքարում են արդարության և խոսքի ազատության դեմ:

Հիմա պատկերացնում եմ, թե որտեղ են Էլնուրի ծնողները և հարազատներից շատերը: Չեմ զարմանա, եթե վաղը սույն հանցագործ ասկյարի մայրը մի նոր հարցազրույց տա և հայտարարի, որ իր որդին հարբեցող է և թմրամոլ:

Ու նրանք ազգոհի հրաժարվում են նրանից: Դա Ադրբեջանում շատ ընդունված է: Այդ ժամանակ ազերիական մամուլը այդ ամենը շատ արագ կտարածի, իսկ Ալիևի գրպանային մեկնաբանները և վերլուծաբաններն էլ շատ լուրջ դեմքով կվերլուծեն, թե ինչպես թմրամոլ Էլնուրը «դոզա» չստանալու պատճառով դավաճանեց Ալիևներին և անցավ հայերի կողմը:

kotayk

Լրահոս