17 Մայիսի, 2018

«ՀՀ ազգային ժողովը 2 մլն դրամ է ծախսել՝ մեկ օրվա հյուրասիրություն կազմակերպելու համար: Ապրիլի 27- ին պայմանագիր է կնքել «Ուրարտու ռեստորան» ընկերության հետ և ձեռք բերել պաշտոնական պատվիրակու­թյունների հյուրասիրության ծառայու­թյուններ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Ուրարտու» ռեստո­րանը ԱԺ-ի «հյուրերի» համար մատա­կարարել է ալկոհոլային խմիչքներ, սառը խորտիկներ, աղցաններ, տաք խորտիկներ, ապուրներ, տաք ուտեստներ, կոկտեյլներ, խմորեղեն, միրգ և այլն: Եվ այս «տաք հյուրասիրության» համար պետական բյուջեից ԱԺ-և ծախսել է 2 մլն դրամ: «Ժողո­վուրդ» օրաթերթի հարցին՝ արդյո՞ք հյուրասիրությունը ՌԴ Դաշնային ժո­ղովի Դաշնության խորհրդի և Պետա­կան դումայի պատգամավորների հա­մար է (նրանց այցը տեղի է ունեցել ապրիլի 28-ին), ԱԺ լրատվության վարչության պետ Արսեն Բաբյանն այդպես էլ հստակ պատասխան չտվեց՝ գերադասելով հերթական անգամ «ցրել»:

«Տեղեկատվությունը հրապա­րակման ենթակա ամբողջ ծավալով հրապարակված է: Այդ օրերին ինչքան պատվիրակություն եղել է, իրենց բոլո­րի համար է»,- ասաց նա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Tert.am

kotayk

Լրահոս