13 Հուլիսի, 2020

Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բուլբուլօղլին խոսել է հայ-ադրբեջանական սահմանային բախման մասին։ Այս մասին նա խոսել է «Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցում։

Նա մասնավորապես նշել է․ «Երեկվա սրումը ադրբեջանա-հայկական սահմանին նոր և սենսացիոն բան չէ: Ես բազմիցս ասել եմ, որ Ադրբեջանի հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը խոսել է այս մասին, որ Ադրբեջանը երբեք չի ընդունի իր տարածքի 20 տոկոսի կորուստը: Խոսակցությունը նույնիսկ Լեռնային Ղարաբաղի մասին չէ, խոսակցությունը նաև այն մասին չէ, որ ինչ-որ մեկը ցանկանում է այդտեղից վտարել հայազգի մարդկանց: Խոսակցությունն այն մասին է, որ Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը գրավված է: Ի՞նչ եք կարծում, տաս միլիոնանոց, հարուստ, զարգացած ենթակառուցվածքը, զինված երկիրը թույլ կտա՞ անվերջ գրավել իր երկրի տարածքը։ Դա անհնար է»:

Դեսպանն ընդգծել է նաև, որ սահմանային կոնֆլիկտը կարող է վերածվել խոշոր բախումների։

kotayk

Լրահոս