12 Նոյեմբերի, 2016

 

Ալինա Մարտիրոսյանը վերջին շրջանում ամեն ինչ անում է, որ կանացի խնամքի միջամտություններն իր համար անվճար ստացվեն: Նա, գովազդելով պլաստիկ վիրաբույժին և էջը, բարտերային տարբերակով անվճար մեծացնում է շուրթերը։ Մազերի կտրվածքը և ներկելը նույնպես անում է նույն տարբերակով: Տեղադրում է իր էջում լուսանկարները՝ նշելով գեղեցկության սրահի և վարսահարդարի անունը, այդպիսով անվճար սպասարկվում նրանց կողմից:

Ani Product

Ալինային պետք է հուշել, որ լավ կլինի, որ զբաղվի նաև հագուստների գովազդով, որովհետև Ֆիրդուսնոցի 5 տղավարի Ժենիկ տյոտյայի «սպարտիվկան» այնքան է հագել, որ շուտով մաշվածությունից կծակվի: Ալինան գրեթե միշտ տոնական դիմահարդարմամբ և սանրվածքով հագնում է իր վարդագույն «սպարտիվկան»: Նրան չի էլ հետաքրքրում, որ այդ հագուստը ո՛չ իր սանրվածքին, ո՛չ դիմահարդարմանը, ո՛չ էլ գնացած վայրերին չի համապատասխանում: Տանը հյուրեր ընդունելիս, փողոցով զբոսնելիս, հարսանիք գնալիս, սրահ գնալիս, մազասրահում մարզվելիս միշտ նույն վարդագույն «սպարտիվկայով» է:

Ani Product

Պետք է հուշել դերասանուհուն, որ Ժանիկ տյոտյան ունի նաև կանաչ և շագանակագույն սպարտիվկա, որոնք լավ և շահավետ առաջարկի դեպքում կհամաձայնի անվճար, մինչև ծակվելը անհատույց շահագործման հանձնել քեզ:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Հ.Գ Լուրջ մտավախություն ունեմ, որ Արայանը ինչ-որ մի գյուղում ապրող համավոր հարսից վատ մեկնաբանություն գրելու համար խլել է այդ «սպարտիվկան», և որպես պատիժ՝ Ալինան ամեն օր հագնում ու հագնում է, որ այդ աղջիկը տեսնի և հասկանա, թե ինչ կարող է պատահել նրանց հետ, ովքեր համարձակվում են վատ մեկնաբանություն գրել :)))

Աղբյուրը՝ ShowBiss

12

Լրահոս