23 Նոյեմբերի, 2016

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկին Ռուզաննա Խաչատրյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս մասին տեղեկացանք ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:

Ani Product

Ռուզաննա Խաչատրյանը նախարարի խորհրդական էր: Համաձայն գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության, նա առողջապահության նախարարին խորհրդատվություն է մատուցել առողջապահական համակարգի ֆինանսավորման բարելավման, ֆինանսավորման նոր աղբյուրների ներդրման ոլորտում:

Ani Product

Նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանի հետ Ռուզաննա Խաչատրյանը չաշխատեց: Ավելի վաղ առողջապահության գերատեսչությունից մեզ պատասխանել էին, որ նա արձակուրդում է, նախարարն էլ դրանից հետո մի առիթով հայտարարել էր, թե Խաչատրյանը նախարարությունում չի եղել իր նշանակվելուց հետո:

Այդ դեպքում, սակայն ստացվում էր, որ նախարարի խորհրդականի արձակուրդը գրեթե երկու ամիս է տեւել, որովհետեւ Ալթունյանը նախարարի պաշտոնում նշանակվել է մոտավորապես այդքան ժամանակ առաջ:

Այս առնչությամբ մեր հարցմանը պատասխանելով նախարարությունից հայտնեցին, որ Խաչատրյանի արձակուրդն ավարտվել է: Այսօր էլ, ահա, նա աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

Կիսվեք նյութով՝

Լրահոս