15 Ապրիլի, 2018

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հրաժարվում է մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի՝ այսօր երեկոյան հրապարակած խաղաղ անհնազանդության գործողությունների վերաբերյալ ոստիկանության հնարավոր գործողությունները:

«Վերջին օրերին ոստիկանությունը պարբերաբար հայտարարություններ անում է: Հետևեք, կլինի հայտարարություն, դուք էլ տեղեկացված կլինեք»,- Factor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց Ոստիկանության լրատվության վարչության պետը:

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց գործողությունների ծրագիր, որով վաղը պատրաստվում են խաղաղ անհնազանդության գործողություններ իրականացնել և 36 ժամ շարունակ պայքարելուց հետո հասնել նրան, որ խափանվի վարչապետի ընտրության քվեարկությունն Ազգային ժողովում:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

  Ընդդիմության վաղվա քայլերի մասին՝ այստեղ: 

Լրահոս