20 Հունվարի, 2017

Հունվարի 20-ին, ժամը 10.00-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի «Կարմիր կամուրջ» կոչվող տարածքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ani Product

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ-36 ավտոճանապարհի Իջևան-Ճամբարակ հատվածի 21-րդ կմ-ին ՈւԱԶ մակնիշի 34 AA 817 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել Գետիկ գետը:

Ani Product

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1976 թ. ծնված Ա. Ա.-ը և 1964 թ. ծնված Ո. Վ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները փակել են գազի բալոնի փականը:

Կիսվեք նյութով՝

Լրահոս