26 Մարտի, 2017

 

Մարտի 25-ին, ժամը 20:05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացի-Սարալանջ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սարալանջի փողոցի տներից մեկի մոտակայքում բախվել են «BMW 316» մակնիշի 34 ON 452 (վարորդ՝ 1988 թ. ծնված Շ. Ա.) և «Mitsubishi Pajero iO» մակնիշի 71 RN 777 (վարորդ՝ 1980 թ ծնված Ա. Գ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները: Վարորդները, «BMW 316» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1985 թ. ծնված Վ. Հ.-ը, 1979 թ. ծնված Վ. Մ.-ը և «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1979 թ. ծնված Վ. Պ.-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Վ. Մ.-ին և Ա. Գ.-ին: Ա. Գ.-ը, Վ. Պ.-ը և Վ. Մ.-ը հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Փրկարարները Շ. Ա.-ին և Վ. Հ.-ին ցուցաբերել են առաջին բուժօգնություն: Շ. Ա.-ը դիմել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն դուրս է գրվել:

Ani Product
Ani Product

 

Լրահոս