12 Նոյեմբերի, 2016

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի 10 ՕD 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բադալ Մուրադյան փողոցում՝ «Իդեալ Վալան Պրոֆ» շինության դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, shamshyan.com։

Ani Product

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 և օգնել է վրաերթի ենթարկված կնոջը տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Ani Product

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածները Shamshyan.com–ին ասել են, որ վարորդը եղել է նախկին Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հայրը՝ Վահան Բաղդասարյանը։

Tert.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել «Հայկական վերածնունդ» կուսակցությունից, սակայն այս քաղաքական ուժի կուսակցականներից և ոչ մեկը չի պատասխանում հեռախոսազանգերին:

Tert.am –ի հետ զրույցում Ճանապարհային ոստիկանությունից ավտովթարի փաստը հաստատեցին, սակայն անձերի վերաբերյալ հրաժարվեցին տեղեկատվություն հայտնել:

Tert.am–ի աղբյուրներից, սակայն, հայտնի դարձավ, որ մեքենան, որը ներգրավված է ավտովթարում պատկանում է Բաղդասարյանի հորը, ինչը հաստատեցին նաև «Հայկական վերածնունդ» կուսակցությունից:

Կիսվեք նյութով՝

Լրահոս