8 Ապրիլի, 2018
 Երեւանում, ապրիլի 7-ին, խուլիգանություն, ծեծկռտուք եւ կրակոց է տեղի ունեցել ժամը 04:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ, 22-ամյա Արսեն Գ.-ն ոստիկանության կենտրոնական բաժին հայտնել է, որ նույն օրը ժամը 01:15-ի սահմաններում կենտրոն վարչական շրջանի Քոչինյան եւ Բյուզանդի փողոցների խաչմերուկում իր հետ վիճաբանության ժամանակ «Ալֆա-Դելտա» ՍՊԸ-ի անվտանգության ծառայության պարետը հայհոյանքներ է տվել իր հասցեին, քաշքշել իրեն, ինչի պատճառով ինքը մարմնական վնասվածք է ստացել, իսկ հետո իր մոտ եղած ատրճանակով մեկ անգամ կրակել է իր ուղղությամբ: Բարեբախտաբար, կրակոցի արդյունքում ինքը վնասվածք չի ստացել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են Արսեն Գ.-ի մատնանշած անձի ինքնությունը: Նա Երեւան քաղաքի բնակիչ, 26-ամյա Գրիգոր Ա.-ն է: Նա լուսաբացին ներկայացել է կենտրոնական ոստիկանություն եւ ներկայացրել «Մակարով» տեսակի ատրճանակը: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են փորձաքննություններ: Գրիգոր Ա.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:

Աղբյուրի տեղեկություններով՝ Արսեն Գ.-ն աշխատում է «Ալֆա-Դելտա» ՍՊԸ-ում՝ որպես պահնորդ:

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Լրահոս