Արտակարգ դեպք Արմավիրում. անգիտակից վիճակում երկու երիտասարդ է հայտնաբերվել

4

Երեկ Արմավիր մարզում Շահումյանի թռչնաֆաբրիկա գյուղում արտակարգ դեպք է գրանցվել: ArmLur.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ գյուղի տներից մեկում 29-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել: Ըստ նախնական տվյալների՝ երիտասարդը մահացել է թմրանյութերի չարաշահումից: Մեր տեղեկություններով՝ երիտասարդը գտնվել է իր ընկերոջ բնակարանում, ով ևս թմրանյութի չարաշահման հետևանքով ծանր վիճակում է հայտնվել: Այս պահին նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: Երիտասարդները Արմավիրի մարզից են, հիվանդանոցում գտնվողը Շահումյան գյուղի բնակիչ է:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մահացածն ամուսնացած է եղել, նախկինում դատապարտված է և միշտ հակում է ունեցել թմրանյութերի նկատմամբ: Դեպքի վայրում հայտնաբերվել են ներարկիչներ, բենզին, հոգեմետ դեղեր:

Նախնական տվյալներով՝ երիտասարդներն իրենց բենզինով պատրաստած նյութն են ներարկել: Շահումյան թ\ֆ-ում շրջանառվող խոսակցություններով՝ երիտասարդները այստեղ այնքան էլ հաճախ չէին լինում, իսկ գյուղ գնալու դեպքում բոլորը կասկածում էին, որ նրանք թմրանյութ են օգտագործում: