26 Մարտի, 2018

Նոր Նորքի 4-րդ զանգվածի 5-րդ շենքում փետրվարի 25-ին գողություն էր կատարվել: Ոստիկանություն զանգահարած կինը հայտնել էր, որ ժամը 16.30-ից մինչեւ 17.00-ն ընկած ժամանակահատվածում մտել են բնակարանում պայուսակ գողացել:

Ani Product

Դրամապանակը պայուսակում է եղել, դրամապանակում էլ փող, փաստաթղթեր ու բանկային քարտ:

Ani Product

Դուռը կողված չի եղել, տուժողն էլ չի նկատել, որ տունը մարդ է մտել ու պայուսակ գողացել: Տարածքի ոչ մի տեսախցիկ կասկածելի անձի չէր ֆիքսել:

Դեպքից 20 րոպե անց ոստիկանները պարզել են, որ գողացված քարտով դրամ է կանխիկացվել: Որոշ ժամանակ անց կասկածյալ 36-ամյա Արմեն Մկրտչյանին գտել են սահմանային անցակետում: Նա ոստիկաններին հայտնել է, որ հայտարարություններ է փակցնում դռներին:

Կիսվեք նյութով՝

Լրահոս