Ներկայացել է փաստաբան ու խոշոր չափերի գումարներ հափշտակել

1

Քաղաքացիների վստահությունը չարաշահելու և նրանց իրավական օգնություն ցուցաբերելու նպատակով որպես փաստաբան ներկայացած և խարդախությամբ զգալի չափերի հասնող գումարներ հափշտակելու հերթական գործով նախաքննությունն ավարտել է ու գործն ուղարկվել դատարան:

Ըստ մեղադրանքի՝ Լիլիթ Ֆարմանյանը ներկայանալով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան՝ փաստաբանական ծառայություն մատուցելու, ՀՀ վարչական դատարան հայցադիմում ներկայացնելու և շահերը պաշտպանելու պատրվակով Երևանի բնակչուհի Ա.Ա-ից մաս-մաս ստացել է փաստաբանական ծառայություններ մատուցելու համար 1 427 625 ՀՀ դրամին համարժեք 3500 ԱՄՆ դոլար գումար, բացի այդ նա տարբեր պետական մարմիններում վճարումներ կատարելու համար ևս Ա-ից խարդախությամբ հափշտակել է 1 334 000 ՀՀ դրամ գումար, ընդհանուր առմամբ նրանից հափշտակելով 2 761 625 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ Լ.Ֆարմանյանը ուրիշի գույք խաբեությամբ հափշտակելու նախնական դիտավորությամբ տեղեկանալով, որ Բագրատ Թորոսյանն ու Լիանա Ստեփանյանը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում հանդիսանում են որպես կողմեր նրանց ներկայանալով որպես փաստաբան վստահություն ստեղծելով կարող է ՀՀ քաղ.դատարանում հանդես գալ նրանց անունից, 2014թ.սեպտեմբեր պահանջել և ստացել է 816 060 ՀՀ դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլար սեպտեմբեր ամսին 1 220 400 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար գումար ընդհանուր առմամբ նրանցից հափշտակելով 2 036 460 ՀՀ դրամին համարժեք գումար:

Լիլիթ Ֆարմանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-չդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Աղբյուր` Փաստինֆո