Դավիթ Սանասարյանին ևս գաղտնալսել են. «Հիմա հարց. պարո՛ն Փաշինյան, ուրիշ գործ չունի՞ անելու ԱԱԾ-ն»

«Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատվեցին, որ Փաշինյանի մերձավորները եւս գաղտնալսվել են. Դավիթ Սանասարյանը հայտարարել է, որ ինքը եւս ստացել է նամակ լրտեսական ցանցի հարձակման մասին:

«Երեկ գիշեր ժամը 2-ին Apple-ի threat-notifications մեյլով ստացա հաղորդագրություն այն մասին, որ հարձակում են իրականացնում հեռախոսիս վրա։
Հիմա հարց. պարո՛ն Փաշինյան, ուրիշ գործ չունի՞ անելու ԱԱԾ-ն։

Միգուցե մտածեք, թե այս խայտառակ վիճակից ո՞նց ենք դուրս գալիս, անվտանգային միջավայրն ինչպե՞ս ենք կարգի բերում, 5-րդ շարասյան կողմից եկող հնարավոր վտանգներն ինչպե՞ս եք կանխարգելում։

Եթե հեռախոսիս մեջ կոնկրետ հետաքրքրող ինֆորմացիա կա, ուղիղ ասեք, խոստանում եմ տրամադրել, թե չէ՝ բան ու գործ թողած թիթեռ նկարելն ԱԱԾ-ի գործը չէ»,- հայտարարել է Դավիթ Սանասարյանը։