6 Դեկտեմբերի, 2016
 «Ժողովուրդ» թերթը գրում է. Դեկտեմբերի 2-ին կալանավորվել է Յոնջլախցի Նորո անվամբ հայտնի Երևանի բնակիչ, 45-ամյա Նորայր Ղազարյանը:

Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ Նորայր Ղազարյանը մեղադրվում է այս տարվա սեպտեմբերի 2-ին Արագածոտնի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ, 29-ամյա Վահե Գևորգյանին մի խումբ անձանց հետ սպանելու մեջ:

Ani Product

Նշենք, որ սույն անձը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել:

Ani Product

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մորաքրոջ որդին է: Նախկինում իր պատժի մեծ մասը կրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ կարճ ժամանակով «զոն նայող» է եղել:

Կիսվեք նյութով՝

Լրահոս